ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հակահայկական դրսևորումներ Իսրայելում

Հակահայկական դրսևորումներ Իսրայելում
03.12.2018 | 11:17

Իսրայելում ձերբակալվել են արաբ 40 բժիշկներ, ատամնաբույժներ, դեղագործներ և զանազան բուժհաստատություններում աշխատող ու վերաորակավորում անցնող մասնագետներ, որ բժշկական կրթություն են ստացել հայաստանյան ոչ պետական բուհերում՝ «Հայբուսակ» համալսարանում, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում:


Ոստիկանական օպերացիան, որը կրում էր «Սպանության արտոնագիր» խորագիրը, «Յեդիոտ Ախրոնոտ» թերթի տվյալներով սկսվել է մեկուկես տարի առաջ։ Բոլոր բերման ենթարկվածները կասկածվում են Հայաստանի նշված բուհերից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ։ Մի շարք բժիշկներ նույնիսկ անցել են Իսրայելի առողջապահության նախարարության վերաորակավորման և դիպլոմների հաստատման քննությունները։ Հետաքննությունը շարունակվում է:


Իսրայելի առողջապահության նախարարությունը անցյալ տարի հաղորդագրություն էր հրապարակել, հորդորելով Իսրայելի քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանում բժշկական կրթություն ստանալուց։ Այս հաղորդագրության հրապարակումից հետո մի շարք արաբ ուսանողներ ստիպված եղան դատարաններում պաշտպանել իրենց շահերն ու քննություններն ավարտելուց հետո հնարավորություն ստացան աշխատելու: «Մինչ յուրաքանչյուր դիմումի ներկայացումը մենք դիմել ենք Իսրայելի ներքին գործերի նախարարություն, որպեսզի ստուգվեին ելքի ու մուտքի ժամկետները, ու դիպլոմների հետ միասին ներկայացել ենք առողջապահության նախարարություն»` պատմեց փաստաբան Հադաս Բռավեն։ «Եթե ստուգումների ու հետաքննության արդյունքում պարզվի, որ այդ ուսանողների մի փոքր մասն իրոք կեղծ դիպլոմներ է ձեռք բերել, այս դեպքերը շատ վատ կանդրադառնան այն բարեխիղճ ուսանողների վրա, որոնք իրոք սովորել են ու ստացել են լիարժեք կրթություն Հայաստանում»։ Փաստաբանը նաև կարծիք հայտնեց, որ երբ տարիներ առաջ Իսրայելի առողջապահության նախարարությունը նման կասկածներ ուներ, կոնկրետ Հայաստանի բուհերի հետ պետք է կապ հաստատեր ու խնդիրները քննարկեր, այլ ոչ թե մի բողոքի հիման վրա տարիներ հետո մարդկանց ձերբակալեին ու հետաքննություն սկսեին:

Դիտվել է՝ 3375

Մեկնաբանություններ